Պաղեստինի իշխանությունները դեկտեմբերի 27-ին հայտարարել են, որ Իսրայելի կառավարությունը հանել է Գազայի հատված շինանյութերի ներկրման արգելքը, ինչը ՀԱՄԱՍ շարժման հիմնական պահանջներից մեկն էր: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Արգելքը հանելը համաձայնագրի մի մասն էր, որը կնքվել էր Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինված վերջին հակամարտության դադարեցման արդյունքում:
Ըստ այդ համաձայնագրի՝ պաղեստինցիները հրաժարվում են Իսրայելի ուղղությամբ կրակ արձակել, իսկ Իսրայելն ի պատասխան` թուլացնում է Գազայի հատվածի շրջափակումն ու գրոհայինների առաջնորդների ոչնչացումը:
Միաժամանակ` կհանվի նաև այնտեղ շինարարական ծանր տեխնիկայի՝ վերամբարձիչների, բուլդոզերների և այլ սարքավորումների ներմուծման արգելքը:
Իսրայելցիները սահմանափակել էին շինարարական նյութերի և ծանր տեխնիկայի մուտքը Գազա՝ մտավախություն ունենալով, որ դրանք կօգտագործվեն թունելների և ՀԱՄԱՍ-ի գրոհայինների համար ամրություններ կառուցելու համար:







































