Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ համաներել է 87 մարդու: Նրանցից 79-ն ազատ են արձակվել բանտից, 4-ը՝ ուղղիչ աշխատանքներից և ևս 4-ը՝ տուգանքներից:
Ազատ արձակվածներից երկուսը «խղճի բանտարկյալներ» են: Բացի այդ, համաներվել է 11 քաղբանտարկյալ, որոնց մասին հիշատակվել է ԵԽԽՎ-ի քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆ Շտրասերի պատրաստած զեկույցում:
Հիշեցնենք, որ Քրիստոֆ Շտրասերի զեկույցում, որը քննարկվելու է հունվարի վերջին կայանալիք ԵԽԽՎ Ձմեռային նստաշրջանում, նշված է, որ Ադրբեջանում կա 85 քաղբանտարկյալ:









































