Իրաքյան Քրդստանի կառավարությունը զենք է ուղարկել ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») գրոհայինների կողմից շրջափակված սիրիական Քոբանի (Այն-ալ-Արաբ) քաղաքի պաշտպաններին: Այս մասին հինգշաբթի օրը տեղական pukmedia.com ինտերնետ-պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Իրաքյան Քրդստանի «փեշմերգայի» (քրդական զինված ստորաբաժանումներ) հարցերով նախարարության գլխավոր քարտուղար Ջաբար Յավարը:
«Ռազմական օգնությունը, որը մենք ուղարկեցինք (Քոբանի), շրջանի (Իրաքյան Քրդստանի) զինանոցներից տրամադրված զենք է, բայց ոչ այն փոխադրումներից, որոնք մենք ստանում ենք միջազգային աջակցության շրջանակներում»,- ասել է Յավարը՝ չնշելով Քոբանիի աշխարհազորայիններին ուղարկված զենքի տեսակն ու քանակությունը:









































