Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի քննադատությունը չի զայրացնում իրեն:
«Իմ կարիերայում առաջին դեպքն է, որ մարզիչը հրապարակավ քննադատում է ինձ: Մյուս բոլոր մասնագետները, սովորաբար, պաշտպանել են ինձ: Մոուրինյոն շատ է ցանկանում, որ ես իրացնեմ ներուժս և անում է հնարավորը:
Խորին հարգանքով եմ վերաբերվում Ժոզեին: Նրան աշխարհի լավագույն մարզիչն եմ համարում: Մոուրինյոն վստահություն է ներշնչում ինձ: Անգամ անհաջող խաղից հետո նա կրկին վստահում է, իսկ նրա նկատողությունը կարող է ունենալ հետևյալ բովանդակությունը.
«Այսօր խաղադաշտում 10 ֆուտբոլիստ էին»:
Այդքանով նա բավարարվում է»,- Daily Mail-ը մեջբերում է Ազարի խոսքերը:







































