Ամերիկացի զինծառայողները անուն են մտածել Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ (Իրաքի և Շամի Իսլամական Հանրապետություն) օպերացիայի համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այն կկրի «Անսասան վճռականություն» (Inherent Resolve) անունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին ԱՄՆ ռազմաօդային ուժերը` արաբական երկրների աջակցությամբ, Սիրիայում ԴԱԻՇ-ին առաջին հարվածներն են հասցրել:










































