Ամերիկացի հայտնի ռոք երգիչ Ջասթին Թիմբերլեյքը ռոմանտիկ լուսանկար է հրապարակել Ջեսիկա Բիլի հետ՝ ուրախացնելով իր երկրապագուներին: Ռոմանտիկ լուսանկարը երգիչը տեղադրել է Instagram-ի իր էջում:
Թիմբերլեյքը հազվադեպ է հրապարակում իր ու կնոջ համատեղ լուսանկարները, հայտնում է viva.ua-ն:
Լուսանկարում երգիչը կնոջ հետ է Նոր Զելանդիայում, որտեղ նստարանին նստած հիանում են դեպի ծովն ու լեռները բացվող տեսարանով:
«Կյանքը բավական արագ է հոսում: Եթե դուք չկանգնեք ու ձեր շուրջը չնայեք, կարող եք այն բաց թողնել», – այսպես է լուսանկարը մակագրել Ջասթինը՝ Ֆերիս Բյուլլերի ֆիլմի հերոսի խոսքերով:












































