Իտալական Տոսկանայի Մարեմմա շրջանում 2 մարդ է զոհվել հորդառատ անձրևի պատճառով: Անձրևից հետո փլվել է տեղի գետի վրայի կամուրջը հենց այն պահին, երբ կամրջով 2 ուղևորով ավտոմեքենա է անցել, հայտնում է TASS-ը:
Մի քանի օր առաջ Ջենովայում ջրհեղեղի պատճառ դարձած հորդառատ անձրևները տեղում են Իտալիայի հյուսիսում և կենտրոնում: Որպես հետևանք՝ արտակարգ իրավիճակ է Պարմայում, Ալեքսանդրիայում և Մարեմմայի գյուղական շրջաններում:








































