Հարավկորեական հսկա Samsung-ը մեղադրվում է Ericsson-ի մի քանի արտոնագրերի խախտման մեջ: Վերջին շրջանում գերժամանակակից գաջեթներ արտադրողները միմյանց դեմ արտոնագրային խախտումների վերաբերյալ հայցեր են ներկայացնում՝ այդպիսով փորձելով հասնել մի քանի նպատակների՝ գովազդից մինչև ոլորտում իրական նվաճումներից ուշադրության շեղում:
Reuters գործակալության տեղեկություններով՝ ամերիկյան դատարանում հերթական հակառակորդները կդառնան Samsung Electronics-ն ու Ericsson-ը:
Նշենք, որ շվեդական արտադրողի մոտ վերջին շրջանում գործերն այնքան էլ լավ չեն ընթանում: Վերջին եռամսյակում վաճառքի ծավալը նվազել է 17 տոկոսով, այդ իսկ պատճառով Ericsson-ը փորձում է Samsung-ի հաշվին նյութական վիճակը կարգավորել:
Ericsson-ը ամերիկյան ITC հանձնաժողովից պահանջում է արգելել Samsung-ի որոշ արտադրանքների ներկրումն ԱՄՆ:
Իր հերթին կորեական արտադրողը դիմահար հայց է ներկայացրել, որում մեղադրում է Ericsson-ին իր 7 արտոնագրերի խախտման մեջ: Հայցվորը նույնպես պահանջում է դադարեցնել մեղադրյալի որոշ ապրանքների ներկրումը ԱՄՆ: Խոսքը հատկապես բջջային ցանցերի բազային կայանների մասին է:
Ericsson-ի ներկայացուցիչների խոսքով՝ իրենք փորձել են շվեդական արտադրողի հետ համաձայնության գալ արտադատական կարգով, սակայն Ericsson-ի կողմից «անհիմն մեղադրանքները» ձախողել են բանակցային գործընթացը:










































