Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը սոցցանցի իր էջում հաղորդել է, որ կնոջ հետ միասին 25 միլիոն դոլար են նվիրաբերել Էբոլայի տենդի դեմ պայքարելու համար, գրում է Gazeta.ru-ն:
«Էբոլայի համաճարակը ծայրահեղ շրջադարձային պահ է: Առայժմ 8400 մարդ է վարակվել, սակայն հիվանդությունը շատ արագ է տարածվում, և կանխատեսումները ցույց են տալիս, որ մի քանի ամիսների ընթացքում զոհերի թիվը կարող է անցնել միլիոնից, եթե դրա դեմ միջոցներ չձեռնարկվեն»,- գրել է Ցուկերբերգը:
Գործարարը նշել է, որ եթե Էբոլան մոտ ժամանակներս վերահսկողության տակ չառնվի, ապա մարդկությունը տասնյակ տարիներ ստիպված կլինի ծանր պայքար մղել, ինչպես դա եղավ ՁԻԱՀ-ի և պոլիոմիելիտի դեպքում:
Մարկ Ցուկերբերգը նշել է, որ նման բարեգործությունը կօգնի նրանց, ովքեր «առաջին գծում» պայքարում են համաճարակի դեմ:










































