Այսօր Լինդսի Լոհանը մասնակցել է «Տարվա կին» 60-րդ մրցանակաբաշխության արարողությանը, որը տեղի է ունեցել InterContinental London Park Lane հինգաստղանի հուրանոցում, գրում է Spletnik.ru-ն: Դերասանուհին այցելել է պաշտոնական ընթրիքին, ինչպես նաև հանձնել է մրցանակներից մեկը:
Արարողության նախաշեմին Լոհանը թարմացրել է Twitter-ի իր պրոֆիլը՝ աջակցություն հայտնելով կանանց միասնության գաղափարին. «Կանայք միասին փոխում են կյանքը: Խաղաղություն: Միասնությունը: Հավասարություն»:
Բացի Լինդսի Լոհանից, «Տարվա կին» մրցանակաբաշխության արարողությանը ներկա են եղել երգչուհի Քիմբերլի Ուայաթը, մանկական գրող Ժակլին Ուիլսոնը, դիզայներ Զանդրա Ռոուդսը, հեռուստահաղորդավար Լորեյն Քելին և Ֆերն Բրիթոնը:




1. Լինդսի Լոհան

2. Քիմբերլի Ուայաթ

3. Ժակլին Ուիլսոն

4. Լորեյն Քելի

5. Զանդրա Ռոուդս









































