Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետ կլինի․ Բելառուսն ու Ղազախստանը չեն վտանգի իրենց հարաբերությունները Բաքվի հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքագետ, հրապարակախոս, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոս Անդրեյ Պիոնտկովսկին:

-Պարոն Պիոնտկովսկի, տեսակետ կա, որ Արևմուտքի կողմից Ռուսաստանի տնտեսական մեկուսացման և նավթի գների շարունակական անկման դեպքում Ռուսաստանի տնտեսությունը հայտնվելու է կոլապսի մեջ, որից դուրս գալու համար փորձելու է գտնել աջակիցներ: Չգտնելով համապատասխան միջոցներ՝ ի վերջո, նույն այդ տեսակետների համաձայն, Ռուսաստանը ստիպված է լինելու միջոցներ ստանալ Արևմուտքից Չինաստանի հետ համապատասխան պայմանավորվածություն չհաջողելու պարագայում: Ի՞նչ գին է վճարելու Ռուսաստանը դրա համար, և ինչպե՞ս Ռուսաստանի արբանյակները պետք է խուսափեն այդ փլատակների տակ հայտնվելուց:

-Արբանյակ ասելով՝ Դուք, ամենայն հավանականությամբ, Հայաստանը նկատի ունեք: Ինչպես 1918 թ., այնպես էլ 1991թ., եթե Ռուսաստանը վերանա, ապա Հայաստանը, որը վերջին 15 տարիների ընթացքում 100 տոկոսվ հիմնվել է Ռուսաստանի վրա, ունենալով ոչ այնքան բարիդրացիական հարաբերություններ հարևանների հետ, կհայտնվի ոչ այնքան լավ վիճակում: Այո, ճիշտ է այդ տեսակետը: Նավթի գների անկումը երկարատև օբյեկտիվ մի գործընթաց էր, ԱՄՆ-ն վերացնում է իր նավթային կախվածությունը, իսկ Չինաստանը մեծ տեմպով իր զարգացման ռիթմն է դանդաղեցնում, ինչը բնական է այդպիսի արագ զարգացող երկրների դեպքում։ Այս ամենի հետևանքով նավթի պահանջարկն ընկնում է, և ռուսական տնտեսության կոլապսի հիմնական պատճառն այն է, որը տնտեսությունը չունի անհրաժեշտ էլեմենտ, ինչպիսի մասնավոր սեփականությունն է. մասնավոր սեփականությունը կարող է օլիգարխներից ցանկացած պահի վերցվել, ինչպես մի ժամանակ Խոդորկովսկու դեպքում, ինչպես Եվտուշենկովի դեպքում, ցանկացած պահի նման հարված կարելի է ստանալ, ուստի հասարակ գործարարը չունի որևէ խթան իր բիզնեսի զարգացման համար, երկարատև ներդրումների համար, երբ հասկանում է, որ այդ գումարները կարող են յուրացվել: Ի դեպ, շատ կարևոր հանգամանք է, որի մասին օրերս խոսել էր Դավիթ Շահնազարյանը, հայ օլիգարխները մաս են կազմում ռուսական օլիգարխիկ համակարգին, սա բնորոշ է Հայաստանին, իսկ, օրինակ, Ադրբեջանում նրանք իրենցից ներկայացնում են ինքնուրույն ազգային դրսևորում: Եթե վերցնենք Բելառուսը, Լուկաշենկոն ևս փոքր-ինչ ինքնուրույն քաղաքականությունն է վարում, և սխալ է ասել, թե Բելառուսը Ռուսաստանի 100-տոկոսանոց արբանյակն է։ Այս երկու հանգամանքը Հայաստանը խոցելի են դարձնում: Իսկ այն գինը, որը պետք է վճարի Ռուսաստանը, Ուկրաինայում և աշխարհում սկսած իր ագրեսիայի դադարեցումն է: Սա հօգուտ Ռուսաստանի է: Նա իր քաղաքական ճակատագիրն այնքան է կապել «Ռուսական աշխարհ» գաղափարի հետ, որ այս պրոյեկտի ամբողջական կոլապսն ու տապալումը կնշանակի իր քաղաքական վախճանը, ուստի Ռուսաստանի և Պուտինի հետաքրքրություններն ավելի ու ավելի են սկսում բաժանվել:

-Ի՞նչ պետք է անի Հայաստանը Ռուսաստանի հետ այդ բացասական ալիքի տակ չընկնելու համար:

-Ռուսաստանի հետ 100-տոկոսանոց նույնականացումը, ենթարկվածությունն են Հայաստանին չափազանց խոցելի դարձնում: Փորձ եղավ դուրս գալ այդ ազդեցությունից՝ դա Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններն էին: Բայց Հայաստանը չնախաստորագրեց, իսկ Վրաստանն ու Մոլդովան, չնայած ճնշումներին, գնացին այդ համաձայնագրի վավերացման ճանապարհով: Բայց Հայաստանը համարձակություն չունեցավ դա անելու, այսինքն՝ Հայաստանի ղեկավարությունն իր ընտրությունը կատարեց:

-Հայաստանն այնքան կապված է Ռուսաստանին, որ Ռուսաստանում էլիտային փոփոխությունը ևս անդրադառնալու է Հայաստանի վրա: Դուք խոսում եք Պուտինի քաղաքական կարիերայի տապալման հնարավորության մասին, զուգահեռաբար տեսակետներ կան, որ հետպուտինյան Ռուսաստանը մեզ սպառնում է էլ ավելի ռադիկալ ղեկավարությամբ: Ի՞նչ պետք է անեն հետսովետական երկրների լիբերալները նման սցենարներ և իրենց երկրներում ներկայումս առկա մոդելների էլ ավելի վատ տարբերակները չունենալու համար:

-Այդ տեսակետներն, ըստ իս, տարածում է հենց ինքը պուտինյան էլիտան: Իրականում Պրոխանովն ու Դուգինը ծայրահեղ մարգինալ դեմքեր են, նրանք մշտապես եղել են հասարակական մտքի ծայրամասերում, միայն հիմա, երբ իշխանությունը նրանց հեռուստատեսությամբ հարթակ է տրամադրում, թվում է, թե նրանք ազդեցիկ ուժեր են: Բայց նրանք չեն ազդեցիկ դարձել, այլ Պուտինն է նրանց դիրքերը և այդ գիտակցությունն ավելի ազդեցիկ դարձրել: Ինչ վերաբերում է լիբերալ ուժերի ազդեցությանը, ապա հիանալի փորձություն էր այն մարշը, որը կազմակերպվեց Մոսկվայում վերջերս ամենաքիչը 50 հազար, գուցե և ավելի ռուսաստանցիների մասնակցությամբ: Իսկ իշխանությունը այդ դուգինյան գաղափարախոսների հետ փորձեց կազմակերպել հակառակ մարշը, որին մարդիկ մասնակցեցին ավտոբուսներով հատուկ բերված, որի արդյունքում էլ եղավ մոտավորապես 10 հազար մարդ: Սա է ուժերի իրական հավասարակշռությունը: Այսինքն՝ այս թևն առանց այն էլ ունի մեծ ազդեցություն Ռուսաստանում և, կարծում եմ, մյուս հետսովետական երկրներում:

-Պարոն Պիոնտկովսկի, Հայաստանն օրերս ստորագրեց ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը մի իրավիճակում, երբ դրա ներկան ու ապագան աղոտ է: Այս պրոյեկտները, ըստ նախնական պուտինյան ծրագրերի, պետք է դառնային հակակշիռ Եվրոպական միությանը: Ակնհայտ է, որ դա չի հաջողվում: Ըստ Ձեզ, ինչո՞ւ:

-Իհարկե, ծիծաղելի է խոսել ԵՏՄ-ի ԵՄ-ին հակակշռելու մասին, երբ այդ պրոյեկտները ձևավորվեցին առանց Ուկրաինայի: Սա շատ լուրջ է: Ովքեր են այդ միությունում՝ Նազարբաևը, Լուկաշենկոն, նրանք իրենց խաղն են վարում բավական ինքնուրույն կերպով, դա նրանց հարկավոր է ռուսական ռեսուրսներն օգտագործելու համար: Ղազախստանի գլխին ևս սավառնում է «Ռուսական աշխարհի» սպառնալիքը, ուստի Նազարբաևը, որը եղել է եվրասիական գաղափարախոսների առաջամարտիկներից մեկը, մանևրում է Ռուսաստանից, որպեսզի վերացնի ռուսական սպառնալիքը: Լուկաշենկոն և Նազարբաևը անվստահ են Պուտինի հարցում և այդպիսի քաղաքականություն էլ վարում են նրա հետ, ուստի գաղափարական միասնականության մասին խոսք անգամ լինել չի կարող: ԵՏՄ-ի հետևում, բացի կրեմլյան պոնտերից, այլ բան չկա: Ղազախստանը, վախենալով այդ սպառնալիքից, Չինաստանի հետ փորձում է համաձայնություն ձեռք բերել իր տարածքային ամբողջականության երաշխավորման համար:

-Այս պրոյեկտները որքա՞ն երկար կարող են գործել այս պայմաններում:

-Այնքան կշարունակվեն, որքան այս երեք դիկտատորները կլինեն իշխանության գլուխ: Հայաստանը այդ միությանը միանում է ոչ այնքան հաջող ժամանակահատվածում և ոչ այնքան հաջող պայմաններում: Ակնհայտ է, որ այս պահին փախչելու այլ տեղ չկա: Հաջող չեն պայմանները նաև ԼՂ-ի համար, քանի որ մաքսակետ Հայաստանի և ԼՂ-ի միջև կտեղակայվի: Ֆորմալ կերպով այն կտեղակայվի, գուցե այնտեղ մաքսային կանոնները չգործեն, բայց դա ֆորմալ կերպով տեղակայվելու է: Սա ունենալու է քաղաքական նշանակություն և ոչ տնտեսական: Մաքսակետի բացառման Ղազախստանն ու Բելառուսը չէին գնա: Նրանք չեն կարող ստորադասել իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ: Իսկ Ռուսաստանը երկակի խաղ է խաղում Հարավային Կովկասում, ուստի սա ձեռնտու է նաև Ռուսաստանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում