Sunday, 05 07 2026
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է

Կադրային փոփոխություններ՝ ԼՂՀ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՂՀ-ում կադրային փոփոխություններ են տեղի ունենում, ավելի ճիշտ՝ փոխատեղումներ («ռակիրովկաներ»), որոնք քաղաքական ենթատեքստ ունեն և իշխանության ներսում նոր վերադասավորումների են բերելու: Ամեն ինչ սկսվեց հոկտեմբերի 9-ին, երբ ԱԺ նիստի ժամանակ ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ, ՀՅԴ անդամ Արթուր Մոսիյանը հրաժարական տվեց: ԼՂՀ չինովնիկական շրջանում սպասում են Արթուր Մոսիյանի նոր նշանակմանը:

Վերնախավում կարծիք է տարածված, որ նա շուտով կզբաղեցնի ԼՂՀ գլխավոր դատախազի պաշտոնը, թեև ոչ ՎՊ նախագահը, ոչ էլ գլխավոր դատախազն օրենքով չեն կարող որևէ կուսակցության անդամ լինել: Ինչևէ, Արթուր Մոսիյանի նոր նշանակումը, անշուշտ, կամրապնդի Ղարաբաղում իշխանական ուժ հանդիսացող ՀՅԴ ազդեցությունը: Վերջապես իրականություն կդառնա ՀՅԴ՝ ձեռքի տակ ուժային կառույց ունենալու երազանքը: Եթե հաշվի առնենք, որ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ևս դաշնակցական է և ահռելի ազդեցություն ունի ԼՂՀ կառավարությունում, ապա ակնհայտ է, որ գլխավոր դատախազի պաշտոնն ստանձնելով, ՀՅԴ դիրքերն էապես ուժեղանում են: Արթուր Աղաբեկյանի վերաբերյալ քաղաքական շրջանակներում երկու կանխատեսում կա՝ որ նա ԼՂՀ վարչապետի ամենալուրջ հավակնորդն է, և երկրորդ՝ որ նա նախագահական ամբիցիաներ ունի: Ներկայիս գլխավոր դատախազ, նախկին ոստիկան, պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատար Արշավիր Ղարամյանին, ըստ իշխանության ներսում շրջանառվող լուրերի, ևս վառ հեռանկար է սպասվում:

Նա նախագահ Բակո Սահակյանի մտերիմ մարդկանցից է Արցախում, և վարկած է պտտվում, թե Բակո Սահակյանը, ով 2017 թվականի նախագահական ընտրություններում այլևս առաջադրվելու իրավունք չունի, հենց Արշավիր Ղարամյանին է տեսնում իր իրավահաջորդի կարգավիճակում: Իսկ մինչ այդ Ղարամյանը կարճ ժամանակով նշանակվելու է ԱԱԾ տնօրեն: Ղարամյանը Բակո Սահակյանի տեղակալն է եղել, երբ վերջինս ԼՂՀ գլխավոր ոստիկանապետն էր, իսկ պատերազմի ժամանակ ենթարկվել է ԼՂՀ նախագահի հիմնական «ընդդիմությանը»՝ Վիտալի Բալասանյանին:

ԱԱԾ այսօրվա ղեկավարը՝ Վիկտոր Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանի բարեկամն է, ըստ ամենայնի, դառնալու է Անվտանգության խորհրդի քարտուղար, սակայն նա ԼՂՀ իշխանական շրջանում էական ազդեցություն չունի: Ըստ ԼՂՀ վերնախավում տարածված կարծիքների, ՀՅԴ թևն ուժեղացնելով, Բակո Սահակյանը նպատակ ունի թուլացնել իր հակառակորդին՝ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին, ով 10 տարի ղեկավարել է Ղարաբաղը և ղարաբաղյան Օլիմպոս վերադառնալու մեծ ջանքեր է գործադրում: 2017 թվականի ընտրություններում նա նախագահի հիմնական թեկնածուներից է լինելու, սակայն ՀՅԴ-ն նրան չի տեսնում նախագահի աթոռին, և, բացի այդ, այսօր նա էական դեր չի խաղում արցախյան քաղաքական գործընթացներում: Անգամ Արցախի ժողովրդավարական կուսակցությունում, որն այստեղ հիմնական իշխանական ուժն է, և որը ժամանակին Արկադի Ղուկասյանի քաղաքական հենարանն էր, նրա ազդեցությունը սասանվել է: Քանի որ Արկադի Ղուկասյանի «աստեղային ժամերը» համընկել են Ռոբերտ Քոչարյանի վերջին նախագահության տարիների հետ, ձևավորված կարծիք կա, որ նոր ընտրություններում նա, հնարավոր է, Քոչարյանի ֆավորիտը լինի: Մյուս կողմից, մարդիկ հիշում են, որ ժամանակին Արկադի Ղուկասյանին նախագահ դարձրեց Սամվել Բաբայանը, մինչդեռ Քոչարյանն այդ ժամանակ, 1997 թվականին, ջանում էր իշխանության բերել Լեոնարդ Պետրոսյանին, ինչը չստացվեց, և Քոչարյանը նրան բերեց Երևան, նշանակելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ;

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում