«Ամպիկում» տվյալների պահպանման և սինխրոնավորման համար նախատեսված Dropbox ծառայությունը սխալմամբ ջնջել է առցանց պահոցից մի շարք օգտատերերի ֆայլեր: Այս մասին հաղորդում է Gizmodo-ն:
Միջադեպն առնչվել է հավելվածի հին` սեղանի համակարգիչների համար նախատեսված տարբերակի օգտատերերին, որոնք ընտրովի սինխրոնավորման գործառույթն են միացրել:
Dropbox-ի ներկայացուցիչները հաստատել են, որ մի շարք ֆայլեր ջնջվել են համակարգի սխալմունքի պատճառով և ներողություն խնդրել օգտատերերից: Ընկերությունում հայտնել են, որ սխալն ուղղելու համար թարմացումներ են թողարկել:










































