Լիպեցկի կենտրոնում ոստիկանությունն այսօր բռնում էր մերկ տղամարդու, որը շրջում էր քաղաքի փողոցներով: Ավելի ուշ պարզվել է, որ նա բնակելի տներից մեկի պատշգամբից ցատկել է կայանած մեքենայի վրա ու վնասել այն՝ հայտնում է Gorod48 պորտալը:
Ոստիկանները վերջինիս բռնել ու շտպօգնության մեքենայով տեղափոխել են հոգեբուժարան:
Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը ցատկել է Հաղթանակի պողոտայի շենքերից մեկի 2-րդ կամ 3-րդ հարկից:
Անցորդներից մեկը այդ պահին զանգահարել է ոստիկանություն:








































