Արդարադատության փոխգնդապետ Թաթուլ Շուշանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ։ «Փաստինֆո»-ի թղթակցին այս մասին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ինչպես արդեն նշել ենք, Թ.Շուշանյանը մինչ նոր նշանակումն աշխատում էր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որպես ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետ։









































