ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») խմբավորումը հրապարակել է «Ջիհադի արյուն» անվանումը ստացած նոր քարոզչական տեսահոլովակ՝ զինվորագրվածների մարզումների մասին: Մասնավորապես, տեսանյութում երևում է, թե ինչպես են կամավորներին սովորեցնում կրակել, մարտարվեստ, վիրավորների փրկության գործը: Բացի դրանից՝ դասախոսություններ են կարդում իսլամական ջիհադի «պատմական պրակտիկայի» մասին՝ գրում է The Times-ը:
Տեսահոլովակում նորեկների մարզումներն անցկացվում են Իրաքի հյուսիսային Նայնավա քաղաքում գտնվող ճամբարում՝ նշում է թերթը: 6-րոպեանոց տեսահոլովակի հերոսներն են ավելի քան 100 կամավորներ՝ նշում է The Daily Mail-ը:







































