Անցած շաբաթ և կիրակի օրերին Ծննդյան տոնի նախоրեին Չեխիայի խանութները 80 %-ով ավելի շատ եկամուտ են ունեցել, քան սովորական հանգստյան օրերին. չեխերը տոնական սեղանի համար մթերք և իրենց հարազատների հարմար նվերներ են գնել:
Անցած շաբաթների հետ համեմատած՝ վաճառքը զգալի աճել է, քանի որ չեխերի 10 %-ը վերջին վայրկյանին է նվերներ գնում: Ինչպես նշում է չեխական ռադիոն, նվերները, տոնական սեղանը և Սուրբ Ծննդյան զարդարանքները միջին չեխական ընտանիքի համար 1111 եվրո են արժեցել: Երկու տարի առաջ այդ թիվը 1230 եվրո էր կազմում:
Այս տարի չեխերն ավելի շատ ծախսել են նվերների, քան սննդի վրա: Ընդ որում՝ չեխերի 44 % -ը Սուրբ Ծնունդի համար հատուկ գումար է հավաքում:








































