Եվրոպայում Ծննդյան տոների բացիկներ ուղարկելու քանակով Նիդեռլանդները զբաղեցնում է առաջին տեղը։ Այսօր այսպիսի տվյալներ է հրապարակել PostNL փոստային ընկերությունը։
Միջին վիճակագրական հոլանդական ընտանիքը 40 բացիկ է ուղարկում հարազատներին, մտերիմներին, ընկերներին և գործընկերներին։ Հոլանդացիներին հաջորդում են բրիտանացիները, ֆինները և ֆրանսիացիները՝ ուղարկելով 17-30 բացիկ։
Ըստ PostNL-ի՝ եվրոպական երկրներից ամենաքիչը հարավային երկրներն են բացիկներ ուղարկում ։
Եվրոպայում վաճառվում են Ծննդյան տոներին նվիրված նամականիշներ, որոնք ամենաթանկը Գերմանիայում են, որովհետև գումարի մի մասը բարեգործության համար է նախատեսված։








































