Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Ֆրանսիայի վարկային վարկանիշը АА մակարդակում: Միաժամանակ, գործակալությունը երկրի կանխատեսումը փոխել է «կայուն»-ից «բացասական»-ի՝ հայտնում է TASS-ը:
S&P-ի փորձագետների կարծիքով՝ Ֆրանսիայի բյուջետային իրավիճակը «վատանում է տնտեսական աճի հնարավոր հեռանկարների տեսանկյունից»: Նրանց կարծիքով՝ Ֆրանսիայի պետական բյուջեի դեֆիցիտը 2014-2017թթ. տարեկան կտրվածքով կկազմի միջինը ՀՆԱ-ի 4.1%-ը:









































