Apple կորպորացիայի հիմնադիրներ Սթիվ Ջոբսի ու Սթիվ Վոզնյակի հավաքած առաջին համակարգիչներից մեկը կվաճառվի աճուրդում:
Լոտի արժեքը, որը հոկտեմբերին աճուրդի կհանվի Նյու Յորքի Bonhams աճուրդի տան կողմից, գնահատվում է 300-500 հազար դոլար:
200 համակարգչից բաղկացած խմբաքանակը, որ կրում է Apple 1 անվանումը, իրենից ներկայացնում է բացառիկ արժեք: «Այս լոտը հրաշալի վիճակում է, դա լավագույնն է, որ մենք տեսել ենք վերջին 4 տարիներին»,- նշել է աճուրդի տան ներկայացուցիչը՝ հավելելով, որ այն աճուրդի է դրել ամերիկացի կոլեկցիոներ:
Apple 1 համակարգիչը ստեղծվել է Սթիվ Վոզնյակի կողմից 1970-ականների կեսին: Առաջին 50 համակարգիչների խմբաքանակը հավաքվել էր անձամբ Ջոբսի ավտոտնակում:
Մեր օրեր են հասել 43 համակարգիչներ, ընդ որում՝ ամբողջությամբ աշխատունակ վիճակում է 6-ը:










































