Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս օրերն ոչ միայն հանդիպումներ է ունենում որոշ շրջանակների հետ, այլև ուշի ուշով հետևում է իրադարձություններին: «Առաջին լրատվական»-ին հասած տեղեկություններով՝ Քոչարյանը հայտարարել է, որ անթույլատրելի է համարում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը՝ այն անվանելով ապտակ ժողովրդին:
Մեզ հասած տեղեկություններով՝ Քոչարյանը, ով ողջունել էր Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում, հիասթափված է նրա քայլերից: Ավելի ճիշտ՝ նրանից, որ Հովիկ Աբրահամյանը չի արել այն տնտեսական փոփոխությունները , որոնց մասին խոսել է իրենց հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնում նշանակումից առաջ Հովիկ Աբրահամյանն այցելել էր Քոչարյանին, որից հետո Ռոբերտ Քոչարյանը ողջունել էր նրա նշանակումը վարչապետի պաշտոնում:









































