Մոտ ժամանակներս Իրանը կսկսի հայրենական արտադրության բջջային հեռախոսներ արտահանել հարևան երկրներ: Այս մասին հայտնում է իրանական IRIB հեռուստաալիքը:
Հայրենական արտադրության բջջային հեռախոսների մոդելները ներկայացվել են Իրանի հեռահաղորդակցական և տեղեկատվական տեխնոլոգիաների 15-րդ միջազգային ցուցահանդեսում (Iran Telecom-2014), որը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-9-ը Թեհրանում:
Ցուցահանդեսում ներկայացվել են նաև հեռահաղորդակցական սարքավորում և ծրագրային ապահովում՝ մշակված իրանցի մասնագետների կողմից:







































