Հոկտեմբերի 8-ին US Airways-ի՝ Ֆիլադելֆիայից Դոմինիկյան Հանրապետության Պունտա-Կանա առողջարանային շրջան ուղևորվող օդանավի վայրէջքից հետո ուղևորներին ասվել է, որ իրենցից մեկը կարող է եղած լինել Աֆրիկայում և վարակված լինել Էբոլայով: Օդանավում խուճապ է առաջացել:
Կին ուղևորը վստահաբար հայտարարել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Ավելի ուշ պարզվել է, որ ուղևորը երբեք չի եղել Աֆրիկայում: Ուղևորներին թույլ են տվել օդանավը լքել միայն 2 ժամ անց:







































