«Շտուտգարտ»-ի 21-ամյա պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, ով Գերմանիայի հավաքական է հրավիրվել, եվրոպական առաջատար ակումբների ուշադրության կենտրոնում է:
Իրենց թիմի կազմում երիտասարդ ֆուտբոլիստին ցանկանում են տեսնել «Յուվենթուս»-ը, «Բավարիա»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Չելսի»-ն: Մյունխենցիներն արդեն տրանսֆերային առաջարկով դիմել են «Շտուտգարտ»-ին` ֆուտբոլիստի իրավունքների դիմաց առաջարկելով 15 մլն եվրո: Սակայն բացասական պատասխան են ստացել:
«Շտուտգարտ»-ի հետ Ռյուդիգերի պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2017 թվականին:






































