Բավարացի ֆերմերն իր կովերին տակդիրներ է հագցրել՝ այդպես արտահայտելով իր բողոքն ընդդեմ ԵՄ բնապահպանական օրենսդրության: Այս մասին հաղորդում է The Telegraph պարբերականը:
Համաձայն ԵՄ սահմանած նոր օրենքի՝ լանջերը, որոնց զառիթափությունը գերազանցում է 15 աստիճանը, արգելված է պարարտացնել: Նախաձեռնության նպատակն այն է, որ ջրամբարներում նիտրատներ չհայտնվեն:
Կովերին սավաններից և ժապավեններից պատրաստված ինքնաշեն տակդիրներ հագցնելու նախաձեռնությունը պատկանում է ֆերմեր Յոհան Հուբերին, որի ընտանիքն անասուններին տանում է Գմունդ ամ-Տեգերնզեի լանջեր ավելի քան 400 տարի:









































