Օլբանիում տեղի է ունեցել Նյու Յորք նահանգի Վերաքննիչ դատարանի նիստը, որը դիտարկում է Թոմի անունով շիմպանզեի ինքնության ճանաչման գործը՝ գրում է The New York Times-ը:
Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը պահանջում է կենդանուն ազատ արձակել վանդակից, որտեղ նրան պահում են կենդանու տերերը:

Թոմին 26 տարեկան շիմպանզե է, որը պահվում է Գլովերսվիլ քաղաքի վանդակում՝ Օլբանիից քիչ հեռու:

Նրա անունից դատարանում հանդես է գալիս Nonhuman Rights Project կազմակերպությունը, որը ձգտում է հասնել այն բանին, որ մարդու իրավունքներին վերաբերող որոշ դրույթներ տարածվեն նաև կենդանիների վրա: Կազմակերպությունում պնդում են, որ կենդանին պարտադրաբար է պահվում վանդակում՝ հղում անելով այն բանին, որ ոչ մի շիմպանզե ինքնակամ չէր ընտրի պահման այդպիսի եղանակ:







































