Փարիզում հոկտեմբերի 12-15-ի ընթացքում Փարիզում կհանդիպեն Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարներ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ԱՄՆ Պետդեպի մամլո ծառայության ղեկավար Ջեն Պսակին:
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 12-ին Քերին կմեկնի Կահիրե՝ մասնակցելու անցած ամիսներին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հակամարտության հետևանքով լրջորեն տուժած Գազայի հատվածի վերականգնմանը նվիրված միջազգային կոնֆերանսին:
«Դրանից հետո պետքարտուղար Քերին կմեկնի Փարիզ՝ ԱԳՆ ղեկավարներ Լորան Ֆաբիուսի, Սերգեյ Լավրովի և այլ գործընկերների հետ հանդիպմանը»,- ասվում է Պսակիի հաղորդագրության մեջ:







































