Սիրիայի զինված ընդդիմության գրոհայինները երկուշաբթի օրը Համայի նահանգում ոչնչացրել են սիրիական ռազմաօդային ուժերի մեկ կործանիչ։ Այս մասին տեղեկացնում է Рейтер գործակալությունը՝ հղում կատարելով ընդդիմության ներկայացուցիչներին:
Ինչպես նշում է գործակալությունը, ներկա պահին երկրի կենտրոնում գտնվող այդ նահանգում, որտեղ մեծ թվով ալավիներ և քրիստոնյաներ են ապրում, կռիվներ են ընթանում: Ապստամբներից մեկի՝ Սամի Ալ-Համավիի խոսքերով՝ «կործանիչը շատ ցածր էր թռչում, և այն ոչնչացրել են զենիթային հրազենի օգնությամբ»:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2011 թ. Սիրիայում ծագած հակամարտությունների զոհ է դարձել մոտ 30 հազար մարդ: