Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերը, ով անցած շաբաթ միզապարկի վիրահատության էր ենթարկվել, Սուրբ Ծնունդը կդիմավորի հիվանդանոցում։ Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
Ինչպես հաղորդել է նրա ներկայացուցիչը, 87-ամյա բարոնուհին իրեն լավ է զգում ու չի կորցնում հոգու առույգությունը, սակայն, «հաշվի առնելով տարիքը»՝ Թետչերը հիվանդանոցում կմնա ևս մի քանի օր։
Մարգարեթ Թետչերը մեծ բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1979-1990բթթ., նրան ուժեղ բնավորության ահամար անվանել են «երկաթե լեդի»
Առողջական վիճակի պատճառով ներկայում նա մեկուսի կյանք է վարում ու հազվադեպ է մասնակցում աշխարհիկ միջոցառումների:







































