Ռուսական Ria Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի հնարավոր վերազինումը նախկինի նման հարցեր է առաջացնում Մոսկվայում: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը.
«Մենք մշտապես լուրջ ուշադրություն ենք հատկացնում Վրաստանի վերառազմականացման կանխման հարցերին: Մենք այդ հարցը մշտապես բարձրացնում ենք մեր արևմտյան գործընկերների հետ երկկողմ շփումների, ինչպես նաև՝ բազմակողմ հանդիպումների ժամանակ: Պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետն արդեն իսկ ընդգծել են այդ երկրին սպառազինության մատակարարման վտանգը»:








































