Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինն Իրանին մեղադրել է PKK-ի մարտիկներին լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու մեջ.
«PKK-ն լոգիստիկ նպատակներով օգտագործում է Իրանի թույլ պաշտպանված սահմանները: PKK-ն Իրանի տարածքն օգտագործում է բուժման, ուսուցման, զենքի փոխադրման ու ֆինանսական միջոցների փոխանցման համար:
Նախորդ տարիների հետ համեմատ՝ այսօր PKK-ի անդամներն ազատորեն շարժվում են Իրանի տարածքով: Թեհրանին անհրաժեշտ է ուժեղացնել սեփական տարածքների պաշտպանությունը: PKK-ն տարեկան Եվրոպայից ստանում է 20 միլիոն եվրո: PKK-ի անդամներից 400-ը հանդիսանում են Իրաքի, Իրանի ու Սիրիայի քաղաքացիներ»:









































