ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ուեբսթեր քաղաքում անհայտ անձը կրակ է բացել դեպքի վայրում աշխատող հրշեջների վրա։ Այս մասին հաղորդում է տեղի 13WHAM հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ վիրավոր հրշեջներն ուղղաթիռով տեղափոխվել են հիվանդանոց: Ներկա պահին կրակը տարածվել է երկրորդ տան վրա:
Պատահարի այլ մանրամասներ չի հաղորդվում:
ԱՄՆ-ում պարբերաբար տեղի են ունենում հրաձգությամբ պատահարներ, սակայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում դրանք գտնվում են ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Կոննեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի դպրոցում տեղի ունեցած սպանդի պատճառով, որի հետևանքով զոհվել է 27 մարդ (այդ թվում 20 երեխա):









































