Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը ևս մեկ անգամ հայտարարեց, որ չի պատրաստվում լքել իր ներկայիս ակումբը:
«Ես դեռ չեմ մտածում նոր պայմանագիր ստորագրելու մասին: Ձգտում եմ լավ խաղալ և խաղադաշտ դուրս գալ բոլոր խաղերում: Լավ մարզավիճակում եմ և ցանկանում եմ բավականություն ստանալ ֆուտբոլից: Ես փորձում եմ կատարել իմ պարտականությունները»:
Ֆրենկն արդեն գրել է իր անունը ակումբի պատմության մեջ, քանի որ երեկ «Ասթոն Վիլլա»-ի դեմ կայացած խաղում (8:0) 500-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ Պրեմիեր Լիգայի շրջանակներում, իսկ «Չելսի»-ի կազմում հեղինակեց 100-րդ գոլը:







































