Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը նշել է 2012-ի երկու մեծ գլուխգործոցները: Այս մասին փոխանցում է The Telegraph-ը:
Նրա խոսքով՝ տարին արվեստի համար հիանալի էր: «Մենք տոնեցինք թագուհու գահակալման ադամանդե հոբելյանը, անցկացրինք փառահեղ մշակութային Օլիմպիադա, Ադելից շատ երգեր ունեցանք, ինչպես նաև համալրեցինք Բոնդի ֆիլմաշարը»,- ասել է Ջոնսոնը:
Բրիտանիայի մայրաքաղաքի քաղաքապետի խոսքով՝ տարին ավարտվում է, և բազմաթիվ կարևոր իրադարձություններից պետք է թիվ մեկն ընտրել: Նրա կարծիքով՝ առաջին տեղը կիսել են Gangnam Style-ն ու «Մոխրագույնի 50 երանգները»: Ջոնսոնի խոսքով՝ դրանք մշակույթին նոր շունչ են հաղորդել:









































