Ամերիկյան General Motors ՓԲԸ-ն հետ է կանչում 145 հազար «Chevrolet Colorado» և «GMC Canyon» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հաղորդում է ABC հեռուստաընկերությունը`պատճառը մեքենայի առջևի հատվածի փականի թերությունն է, ինչի պատճառով էլ այն կարող է մեքենայի շարժման ընթացքում ինքնաբերաբար բացվել:
Թերությունն ուղղելու համար ընկերությունը հետ է ընդունում 2012-2012թթ. արտադրության ավտոմեքենա, որոնցից`
118.8 հազարը ԱՄՆ-ում է, 15.2 հազարը` Կանադայում, 7.9 հազարը`Մեքսիկայում, 4 հազարը`այլ երկրներում,- հաղորդում է Itar-Tass-ը:







































