Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Քաղաքական դաշտի անորոշությունները մաքրվում են. Անուշ Սեդրակյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, անդրադառնալով վերջին օրերի համագումարների ընթացքում հնչած ելույթներին, թե ինչ կապ ունեն դրանք քաղաքացու խնդիրների հետ, նշեց՝ քանի որ հիասթափության գործոնը շատ մեծ է Հայաստանում, դրա համար մենք ունենում ենք տարիների անպտուղ պայքար, որի ընթացքում ակնհայտորեն տեսնում ենք, որ ոչինչ չի բարելավվում: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը Հայաստանում պոզիտիվ գործոն, այնուամենայնիվ, արձանագրում է, այն է՝ քաղաքական դաշտի բոլոր անորոշությունների մաքրումը: «Այսուհետ եթե անգամ ճշմարտությունը կապված է հիասթափությունների հետ, միևնույն է, դա ճշմարտություն է, երկրորդ՝ Հայաստանի ներկայիս ղեկավարումն արդեն անհնար է նաև իշխող համակարգի համար, և դա ակնհայտ է»,- ասաց ԱՆուշ Սեդրակյանը՝ հավելելով, որ բոլոր բարեփոխումները չեն արվում մեծ ցանկությունից դրդված, արվում են իսկապես կենսական անհրաժեշտությունից ելնելով, քանի որ ինչքան էլ ասեն՝ ժողովրդին անտեսում են և արհամարհում, միայն բնակչության աճն է լուծում պետության կայունության խնդիրը, և բնակչության համար պետք է ստեղծվեն քիչ թե շատ տանելի պայմաններ:

Ըստ նրա՝ այլ հարցադրում է՝ ինչի՞ հաշվին են ստեղծվելու այդ պայմանները, եթե դա ստեղծվելու է իշխող էլիտայի մի մասի իրավունքները ճնշելով և առաջացած ռեսուրսն ուղղելով դեպի հասարակություն, դա հարցի լուծում չէ, որովհետև էլիտան վաղ թե ուշ, առավել դժգոհ լինելով, փորձելու է ապստամբել:

Երկրորդ տարբերակը, ըստ Անուշ Սեդրակյանի, ընդհանուր ադմինստրատիվ վարչական ռեսուրսի խորքային համակարգային փոփոխությունն է, որը շատ ավելի դժվար գործընթաց է. «Միայն այդ գործընթացն է ի զորու լուծել Հայաստանի խնդիրները, դրա համար այս փուլում, իհարկե, բոլորն ասելու են լավագույնը, և դա իրենց անկեղծ ցանկությունն է, իրենք մեղավոր չեն, որ այդ ցանկությունը չի համապատասխանում իրականությանը, և պատասխանատվությունն ընկնում է այն մարդկանց վրա, ում ձեռքին իշխանական և տնտեսական լծակներն են: Սա անվիճելի է, և իրենք պետք է որոշեն՝ պետությունը պահպանվելու է, թե ոչ», -ասաց Անուշ Սեդրակյանը: Նրա խոսքով՝ պետությունը պահպանվում է ոչ միայն սահմանների անվտանգությամբ, ազգայնական գաղափարախոսության միջոցով, այլ պետությունը պաշտպանված է այնտեղ ապրող հանրային տրամադրությամբ: «Հիմա այդպիսի գործոնը մեզ մոտ չի աշխատում, և այդ գործոնը պետք է վերականգնենք»,- նշեց նա:

Ի՞նչն էր պատճառը, որ մի քանի տարի առաջ նման ելույթներ չէին հնչում, ըստ նրա՝ օբյեկտիվ վիճակը թույլ էր տալիս դադարը, հիմա օբյեկտիվ իրավիճակը այլևս դադարի հնարավորություն չի տալիս, և պետք է գործել շատ արագ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում