Ipsos Public Affairs-ի և Synovate Comcon-ի հետազոտության համաձայն՝ Նոր տարին ընտանիքի հետ անցկացնել պատրաստվում է աշխարհի բնակչության 33%-ը: Ռուսների՝ 47%-ը: Տանն ամենահաճախ մնացողների թվում են ճապոնացիները (56%), Հարավային Կորեայի (43%), Հունգարիայի (42%) բնակիչները, նաև՝ ամերիկացիների 42%-ը, հայտնում է vedomosti.ru-ն:
Ամանորը նշելու ամենաքիչ տարածված ձևն աշխարհում ռեստորանում ընթրելն է. Ռուսաստանում և Եվրոպայում հարցվածների ընդամենը 3%-ն է պատրաստվում Ամանորն այս կերպ նշել, ԱՄՆ-ում՝ 9%-ը, Հնդկաստանում՝ 29%-ը, Չինաստանում 21%-ը:
Դեկտեմբերի 31-ի գիշերը քնել պատրաստվում է աշխարհի բնակչության 9%-ը, ԱՄՆ-ում՝ 13%-ը, Ռուսաստանում՝ 4%-ը, Ճապոնիայում՝ 23%-ը, Ավստրալիայում՝ 19%-ը, Չինաստանում՝ 17%-ը, Կանադայում՝ 11%-ը, Մեծ Բրիտանիայում՝ 11%-ը:
Ամեն տասներորդ հարցվածը պատրաստվում է հրավառություն դիտել կամ զբոսնել: Ռուսաստանում այդպիսի մարդիկ 15% են կազմում, Ինդոնեզիայում՝ 30%, Հնդկաստանում՝ 23%, Բրազիլիայում՝ 20%, Ավստրալիայում և ՀԱՀ-ում՝ 18%:
Ipsos Public Affairs-ի և Synovate Comcon-ի օնլայն հետազոտությունը կատարվել է աշնանը՝ Reuters News-ի պատվերով աշխարհի 24 երկրում: Հարցվել է 18,500 մարդ:









































