Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ`Իրանը փետրվարի 2-ին ներկայացնելու է «Նահիդ» նոր արբանյակը: Այս մասին հայտարարել է Իրանի տիեզերական գործակալության տնօրեն Համիդ Ֆազելին:
Վերջինիս խոսքերով` արբանյակն ուղեծիր է դուրս բերվելու իրանական հաջորդ տարվա կեսերին (2013 թվականի սեպտեմբերի 21): Ավելի վաղ Ֆազելին հայտարարել էր, որ Իրանը շուտով կապիկ է ուղարկելու տիեզերք:
Փետրվարի 2-ին Իրանում նշում են Տիեզերական տեխնոլոգիաների ազգային օրը:










































