Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

«Բացահայտելու ենք երկրի թալանչիներին». մամուլ

«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը նախօրեին հայտարարեց, որ լքում է ՀԱԿ-ը և նախաձեռնել է «Հակակրիմինալ» հասարակական կազմակերպությունը, որի խորհրդի նախագահն է ինքը, գրում է «Հրապարակ»-ը: Եվ ՀԿ-ի նպատակն է համախմբել ժողովրդին, ունենալ համպատասխան կառույցներ, որոնք պետք է տեղեկատվություն տրամադրեն իրենց տարբեր մեքենայությունների, ալան-թալանի մասին: Առաջիկայում էլ կներկայացնեն «սև ցուցակ», որտեղ ընդգրկված կլինեն հայտնի կաշառակերները, ովքեր ապօրինի ճանապարհով հարստություն են կուտակել՝ «կոռումպացված են բոլոր չինովնիկները, որոնք իշխանության մաս են կազմում»: Ըստ Մարգարյանի, չի բացառվում, որ այդ ցուցակը գլխավորի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Պետք է կալանք դնել Ռոբերտ Քոչարյանի հարստության, եվրոպական բանկերում կուտակած և հայ ժողովրդից թալանած գումարների, սեփականության վրա: Պետք է արգելվի նրա ելումուտն արտերկիր, նաև ՌԴ»: Երեկ «Հրապարակ»-ը զրուցեց Գառնիկ Մարգարյանի հետ:

Մի քանի ամիս առաջ դադարեցրիք շփումները ՀԱԿ-ի հետ, լինելով քաղխորհրդի անդամ՝ չէիք մասնակցում նիստերին: Ինչո՞ւ, անգամ չսպասեցիք Տեր-Պետրոսյանի՝ նախագահական ընտրություններում կայացրած որոշման հրապարակմանը: Այլևս հույս չե՞ք կապում ընտրությունների հետ: Համբերության բաժակը լցվե՞ց:

– 20 տարի է՝ պայքարում ենք, մեկ օրո՞ւմ պետք է համբերության բաժակը լցվի, ոչ, ոչ: Մենք ունենք հետևյալ հստակ ձևակերպումը, երկրում վերջին 10-15 տարիների ընթացքում ձևավորված իրական քաղաքական պայմաններում խոսել, մտածել համապետական արդար, օրինական ընտրությունների մասին, մասնակցել դրան՝ առնվազն միամտություն է: Ինչո՞ւ, որովհետև մեր տեսակետը հետևյալն է. իշխանությունը բռնազավթված է մի քանի տասնյակ օլիգարխիկ կոչված, կրիմինալ էլեմենտների կողմից, որոնք երկու անգամ Ռոբերտ Քոչարյանին բերեցին իշխանության, մեկ անգամ էլ՝ Սերժ Սարգսյանին, որը երկրի պետական իմիջին չապահովեց լեգիտիմության խնդիրը, որով իսկ Հայաստանը չկարողացավ դիմակայել մարտահրավերներին՝ աիտաքին քաղաքական և ներքին արցախյան պրոբլեմների, որի արդյունքում սկսվեց մասսայական արտագաղթը: Եվ, առհասարակ, որևէ սոցիալական խնդիր չի լուծվել: Արդյունքում երկրում ամեն բան վտանգված է, ժողովուրդն էլ օտարված, օրենքով պաշտպանված չէ, Սահմանադրությունը չի աշխատում, երկրի նախագահը Սահմանադրության երաշխավոր չի կանգնում, որովհետև կոռուպցիան համատարած է իշխանական բոլոր կառույցներում: Խոսք է գնում, թե կառավարության հակակոռուպցիոն մարմին կա և պայքարում է… բայց 2004թ. Ռոբերտ Քոչարյանի՝ այդ խոշորագույն կոռումպացված մարդու ստեղծած հակակոռուպցիոն հանձնաժողո՞վը պետք է աշխատի… Կոռումպացված են միայն չինովնիկները և նրանց շրջապատն ու բարեկամները, բայց ոչ ժողովուրդը: Եվ այս պայմաններում անհրաժեշտ էր մոբիլիզացնել բոլոր առողջ ուժերը: Մենք այդպիսի փորձ արել ենք 2003-ի նախագահականից առաջ, ԼՏՊ-ի կողքին ենք կանգնել, երբ բոլոր գնդապետներիս բանտ են տարել, Մարտի 1-ին և դրանից առաջ, և հետո… Մենք դա մոռացանք և եկանք ՀԱԿ, որովհետև կա երկրի խնդիր, ազգի խնդիր, բայց վերջին մեկ տարվա մեջ չտեսանք աշխատանք, որը կարող է համախմբել և հակակշիռ ստեղծել այս ռեժիմին, այս բուրգին և գնալ համակարգային փոփոխությունների:

Սա՝ որպես պատմական էքսկուրս: Իրավական առումով ինչու լքեցինք ՀԱԿ-ը: 2008-ին լինելով ինքնուրույն կուսակցություն, Կոնգրեսի 18 կուսակցությունների հետ ստորագրեցինք դեկլարացիա, որ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, բայց երկուսն էլ սպառել են իրենց: Կոնգրեսի այդ մի քանի հոգին գնացին և այդ մի քանի մանդատն ստացան, որին մենք կտրականապես դեմ ենք եղել, ասելով, որ եթե նույնիսկ 10, 20, 50 մանդատ լիներ, պետք է վայր դնել, որպեսզի չկորցնենք ժողովրդի վստահությունը, որ չասեն՝ դուք մանդատի հետևից եք գնում: Իրենք 7 մանդատը վերցրին, ի՞նչ՝ այդ 7 մանդատով ի՞նչ կանեն այս ռեժիմի դեմ:

Իսկ ի՞նչ կարող է անել Ձեր ՀԿ-ն ռեժիմի դեմ, համակարգային փոփոխություննե՞ր:

– Ես հույս չունեմ, այլ համոզված եմ: Մենք այս ողջ դադարի ժամանակ աշխատել ենք եվրոպական կառույցների հետ: 2003-ին Մեքսիկայում ստեղծվել է միջազգային հակակոռուպցիոն կառույց, ընդհանրապես այդ կառույցները Եվրոպայում ցույց են տվել փայլուն հաջողություններ, օրինակ՝ Շվեդիայում: Այնտեղ նվազագույն աշխատավարձի ապահովվածության և ամենաբարձր հարստություն ձեռքբերողի տարբերության չափանիշը 6 է: Այս ցուցանիշը երբ ավելին է, ապա դրանք գերշահույթ են համարում, որը բերում է մինիմալ ստացողի հաշվին: Հայաստանում այդ ցուցանիշը երեք տասնյակից ավելի է, իսկ առանձին օլիգարխների դեպքում դա 3 հազարից ավելին կլինի: Դա արվել է հակակոռուպցիոն կազմակերպությունների շնորհիվ, որ նրանց իշխանությունները, պետական համակարգը, հասարակությունը լսեն, օգնեն այդ կառույցներին: Մենք մեր կազմակերպությունը ստեղծել ենք դեկտեմբերի 6-ին և այդ կազմակերպությունների հետ կապի մեջ ենք, մենք դառնալու ենք Եվրոպական հակակոռուպցիոն կառույցի լիիրավ անդամ (հավանաբար՝ հունվարին), մեր կազմակերպության ռազմավարությունը դառնալու է համաժողովրդական ծրագիր, և առաջիկա շաբաթվա ընթացքում հեռուստակամուրջ է լինելու, որտեղ առավել մանրամասն կներկայացվի գործունեությունը: Իրենց հետ ապահովելու ենք՝ բացահայտելու Հայաստան երկրում կոռումպացված էլեմենտներին, թալանչիներին, պահանջելու ենք եվրոպական կառույցի պետությունների երկրներից կալանքներ դնել, թույլ չտալ նրանց մուտքն ու ելքն այդ երկրներ և այլն, և այլն: Երբ որ երկրում տեղի կունենա համակարգային փոփոխություն, ռեժիմը կզրկվի իր հենարան կոռումպացված էլեմենտներից, տեղի կունենա համակարգային փոփոխություն: Մեզ կազմակերպությունն ունի 9 հոգանոց խորհուրդ:

– Ովքե՞ր են անդամները, կարծեմ նշվում է Աշոտ Մանուչարյանի անունը:

– Եկեք անվանական չասենք, Աշոտ Մանուչարյանը՝ ոչ, մենք նրա հետ հանդիպում ենք որպես փորձագետի, լրջագույն, ազնիվ քաղաքական գործչի:

Ասել էիք, որ կոռումպացված չինովնիկների սև ցուցակ ունեք, որը շուտով կհրապարակեք: Նշել էիք Ռոբերտ Քոչարյանի անունը, էլ ովքե՞ր են լինելու:

– Չունենք այդ ցուցակը դեռ, ասել եմ, որ չեմ կասկածում, որ այն շատ արագ ձևավորելու ենք: Իսկ սև ցուցակում լինելու են ավազակախմբի բոլոր անդամները, ովքեր ապօրինի ձեռք են բերել, լինի դա պետական կառույց, թե սեփական մոնոպոլիա, և դա կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը: Միգուցե շատ պրիմիտիվ հնչի, բայց Քոչարյանը, երբ Հայաստան եկավ վարչապետ, կիսատկլոր էր, իսկ հիմա հանքեր է ձեռք բերում Աֆրիկայում:

– Իսկ ներկայիս պաշտոնյաներից ովքե՞ր են ցանկի պոտենցիալ հավակնորդներ:

– Մեր պայքարը անունների համար չէ, այլ գործի, մեր պայքարը կոռումպացված էլեմենտների դեմ է, որը պետք է բերի նրան, որ ամբողջ ժողովուրդը համախմբվի, գնահատական տա մեր անելիքներին և ապագային և տեր կանգնի Սահմանադրությամբ տրված իր իրավունքներին: Երևույթի դեմ ենք պայքարում, որը չարորակ ուռուցք է և վտանգում է մեր պետականությունն ու անվտանգությունը:

– Լավ կլիներ, որ, այնուամենայնիվ, մի քանի անուն հրապարակեիք, որովհետև նախագահական ընտրություններից առաջ հանդես եք գալիս անորոշ ապագա ունեցող նախաձեռնությամբ և ընդամենը մեկ անուն եք մատնանշում, ինչը կասկածների տեղիք կարող է տալ:

– Մեծ մասն այսօրվա գործող իշխանության ներկայացուցիչներն են լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում