ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սենատի միջազգային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել է Ջոն Քերիին:
«Ես ուրախ եմ սենատոր Քերիի թեկնածությունն ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում առաջ քաշելու համար»,- ասել է Օբաման հատուկ հայտարարության ընթացքում:
Քերիի առաջադրումը անակնկալ չէր: Վերլուծաբանները նրա թեկնածությունը նշել են ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սյուզան Ռայսի հետ: Վերջերս Ռայսը հայտարարել էր պետքարտուղարի պաշտոնից իր հրաժարվելու մասին, քանի որ սենատորները բացասական վերաբերմունք ունեն իր նկատմամբ:
60-ամյա Քերին ամերիկյան ամենահայտնի քաղաքական գործիչներից է: Նա սենատում է 1985թ-ից: 2004թ-ին նա առաջադրվել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում, սակայն պայքարում զիջել է Ջորջ Բուշ-կրտսերին:







































