Friday, 03 07 2026
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է

Երեխայի աչքի առաջ մորը բռնաբարած ոստիկանը միջնորդեց պարզել իր օրգանը սափրած եղե՞լ է

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց Էդգար Վարագյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 28-ամյա արթիկցի, նախկին ոստիկան Էդգար Վարագյանը 2013 թվականի սեպտեմբերի 22-ին կոտրել է Նորքում բնակվող Քրիստինեի (անունը փոխված է) տան պատուհանի ապակին, դիմակավորված մուտք է գործել տուն, իր մոտ եղած, որպես զենք օգտագործված խաղալիք ատրճանակով և իսկական դանակով բռնություն է գործադրել, հարձակվել Քրիստինեի ու նրա անչափահաս դստեր՝ 2000 թվականի նոյեմբերին ծնված Կարինայի (անունը փոխված է) վրա:

Տուժողների դիմադրությունը կանխելու նպատակով Էդգարը պատիճավոր պղպեղի լուծամզվածք է փչել նրանց դեմքերին, ինչից նրանց աչքերը մռմռացել են:

Էդգարը Քրիստինեի ձեռքերը կապել է ձեռնաշղթայով, Կարինայի ձեռքերը՝ կպչուն ժապավենով, ու պահանջել է տանը եղած ոսկեղենն ու հինգ հազար դոլար:

Վարագյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ավազակային հարձակմամբ հափշտակել է 4 միլիոն 127 հազար 396 դրամի գույք:

Դրանով չբավարարվելով՝ Վարագյանը ատրճանակի ու դանակի գործադրմամբ Քրիստինեին ու նրա դստերը մտցրել է նրանց իսկ ավտոմեքենայի բեռնախցիկը, առանց հափշտակելու նպատակի տիրացել է այդ ավտոմեքենային՝ բացահայտ առևանգելով տուժողներին:

Նա տուժողներին տեղափոխել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի մերձակա ամայի դաշտ, բեռնախցիկից դուրս է բերել Քրիստինեին, նրա նկատմամբ կատարել է բռնի սեքսուալ գործողություններ, հետո կնոջ կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը:

Այդքանից հետո Էդգար Վարագյանը անչափահաս աղջկան էլ է հանել մեքենայի բեռնախցից, մորն ու դստերը թողել է դաշտում, իսկ ինքը նրանց մեքենայով հեռացել է՝ հետագայում մեքենան թողնելով Երևանի Քանաքեռ թաղամասում:

Էդգար Վարագյանին առաջադրված մեղադրանքների ցանկը երկար է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ, 131 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով և 139 հոդվածի 1-ին մասով:

Այսօր դատարանը հետազոտեց ամբաստանյալի այլուրեքությունը դատարանում հաստատած վկայուհի Հ.-ի հեռախոսային վերծանումները՝ պարզելու համար, թե քաղաքի որ հատվածում է նա գտնվել դեպքի կատարման ժամանակահատվածում, մասնավորապես՝ եղե՞լ է արդյոք ամբաստանյալի տանը 2013 թվականի սեպտեմբերի 21-ի ուշ երեկոյից մինչև հաջորդ օրը, ինչպես պնդել էր իր ցուցմունքում:

Ըստ հեռախոսային օպերատորի տրամադրած վերծանումների՝ Հ.-ի հեռախոսահամարից սեպտեմբերի 21-ի երեկոյան ելքային զանգեր են եղել, դրանք սպասարկել են Նժդեհի հրապարակի, Արամի փողոցի, Տիգրան Մեծի փողոցի ալեհավաքները, իսկ վերջին ելքային զանգը Եղիշե Թադևոսյան փողոցի ալեհավաքն է սպասարկել՝ Շենգավիթ վարչական շրջանում, 22-ն անց 59 րոպեին: Այդ հասցեն վկայուհու բնակության վայրն է: Ըստ հեռախոսային վերծանումների՝ ոչ մի տվյալ չկար, որ վկայի հեռախոսը սպասարկել է Նոր Նորքի տարածքի որևէ ալեհավաք:

Եթե դատարանն իր դատական ակտում անարժանահավատ գնահատի այս վկայի ցուցմունքը, հնարավոր է, որ նախաքննական մարմինը վկային մեղադրի դատարանում ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար:

Պաշտպանական կողմի միջնորդությամբ հրավիրվեց վկա Գ. Ղռաթյանը: Նա ասաց, որ ամբաստանյալ Վարագյանն իր «բաջանաղի տղեն ա», իսկ տուժողին ճանաչել է աշխատելու ընթացքում:

2009 թվականին Վարագյանը գործ է առաջարկել վկային՝ ջեռուցման համակարգ հավաքել տուժողի առանձնատանը:

Վկան ասաց, որ իր վարձատրության վերաբերյալ ինքը պայմանավորվել է Վարագյանի հետ, տուժողի հետ նման հարց չի քննարկել: Իր աշխատանքի վարձատրության մի մասն է ստացել Վարագյանից: Մնացել է 150 հազարը, որը մինչև հիմա չի ստացել: Վարագյանը միշտ ասել է՝ կտամ, կտամ, բայց չի տվել: Մի օր, երևի օգոստոս ամսին, «Ռասիայի դեմը» վկան հանդիպել է Վարագյանին, վերջինս պարտքի դիմաց առաջարկել է «տելեվիզոր վերցնել», բայց վկան չի համաձայնել:

Վկան ասաց նաև, թե դժվար թե Էդգարն «էդպես բան էրած լինի՝ ինչ-որ ավազակային հարձակում, էդպես բաներ…»: Միևնույն ժամանակ վկան ասաց, որ դեպքի օրն ինքը գտնվել է Արթիկում, այդ օրը Վարագյանին չի տեսել, այդ օրվա վերաբերյալ ոչինչ ասել չի կարող:

Մեղադրող Գ. Գևորգյանը նշեց, որ վկայի ցուցմունքն ըստ էության կապ չուներ Վարագյանին առաջադրված մեղադրանքների հետ:

Նախագահողը ներկայացրեց այսօր դատարանի ստացած դիմումը Էդգար Վարագյանի հոր և մոր կողմից:

Դա դիմում-բողոք էր գործով մեղադրող, դատախազ Գևորգ Գևորգյանի դեմ:

Ըստ դիմումատուների՝ դատախազը դատարանում պաշտպանում է իրենց որդուն առաջադրված ոչ օբյեկտիվ, կեղծ մեղադրանքները, նա ոչ թե պետական մեղադրող է, այլ տուժողի փաստաբանն է: Դիմումատուներն իրենց կարծիքը հիմնավորել էին Գագիկ Շամշյանի արած լուսանկարով՝ ներկայացնելով, թե դատախազի ու տուժողի «մտերմությունը» նկատել է նաև ֆոտոլրագրող Շամշյանը. դատարանի դահլիճում արած նրա լուսանկարում երևում է, որ դատախազն ու տուժողը «քիթ քթի խոսում են»:

Ըստ դիմումատուների՝ դատախազը ջանում է տուժողի սուտ ու կեղծիքը հաստատել, դատական նիստերի ժամանակ աչքով է անում տուժողին, ծիծաղում նրա հետ: Դատախազը վատ է տրամադրված իրենց տղայի նկատմամբ:

Վարագյանի ծնողները դատարանի միջամտությունն էին խնդրել… դատախազին կարգի հրավիրելու հարցում:

Մեղադրողը հրապարակված դիմում-բողոքը «հերյուրանք ու զրպարտություն» անվանեց:

Տուժող կինն ասաց, թե դատախազի հետ դատարանում է ծանոթացել, նախաքննության ժամանակ նրան չի ճանաչել:

Էդգար Վարագյանն ասաց, թե մեղադրողն իրավունք չունի իրեն այդպես պահելու՝ նա «ինքնակոչ տուժողին հուշում է՝ ինչ ասի, դատախազը փաստաբանի դեր է կատարում… Քմծիծաղը միշտ առկա է դատախազի դեմքին,սուտ ու սխալ տեղեկություններ է տարածում, դատախազի ու տուժողի միջև շատ ջերմ կապ կա…

Տասնհինգ տարեկան երեխային անհիմն սռոկ ա տալի, ինձ էլ ա անհիմն մեղադրում, չի կարա էդ դատախազը ինձ մեղադրի…»:

Վարագյանն ակնարկում էր այն, որ մեղադրող Գևորգյանը նաև Շանթ Հարությունյանի գործով է մեղադրանքը պաշտպանում…

Դատարանը արձանագրեց, որ դատական նիստերի ընթացքում քմծիծաղ կամ անհարգալից վերաբերմունք դատախազի կողմից չի տեսել, չի արձանագրել, մի քանի անգամ դիտողություն է արել տուժողին հուշող հարցեր տալու համար:

Պաշտպանական կողմը նախկինում բացարկ էր հայտնել մեղադրողին, դատարանը մերժել է բացարկը:

Նախագահողը Վարագյանին բացատրեց, որ մեղադրողը և տուժողը դատական քննության ժամանակ մեղադրանքի կողմ են, նրանք կարող են նույն դիրքորոշումն ունենալ, կարող են նորմալ հարաբերություններ ունենալ, դրանում մեղադրելի ոչինչ չկա…

Ամբաստանյալը հայտարարեց, թե դատաքննությունը լրացնելու միջնորդություններ ունի:

Վարագյանը միջնորդեց, որ իրեն ենթարկեն «մարմնական հետազոտության, պարզեն՝ իմ մարմինը երբևէ սափրած եղե՞լ է, դատական բժիշկներ են լինում, կարող են պարզել… »: Վարագյանը պնդեց, թե իր մարմնի որոշակի հատվածները երբևէ չի սափրել: Նախաքննության ժամանակ իրեն մարմնական զննության չեն ենթարկել:

Մեղադրողն այս միջնորդությունն անհիմն գնահատեց, նշեց, որ գործում փաստաթուղթ կա, ընթերակաների մասնակցությամբ կատարվել է Վարագյանի մարմնի զննում, արձանագրվել է, որ մարմնի որոշակի հատվածները սափրված են:

Դատարանը մերժեց միջնորդությունը՝ բավարար պատճառաբանություններ ու հիմնավորումներ չներկայացվելու հիմքով, նախաքննության ժամանակ իրականացվել է համապատասխան դատավարական գործողություն, փաստաթուղթը հրապարակվել ու չի վիճարկվել:

Ամբաստանյալը միջնորդեց, որ իրենից վերցնեն թքի ու սերմնահեղուկի նմուշներ, նորից փորձաքննություն կատարեն: Բայց նախաքննության ժամանակ վերցվել է նրա արյան նմուշը, կատարվել է համապատասխան փորձաքննություն, տուժողի հագուստների վրա արձանագրվել է Վարագյանի սերմնահեղուկի առկայությունը…

Դատարանը մերժեց այս միջնորդությունը ևս:

Վարագյանն ասաց. «Քննիչը ինձ բացահայտ ասել ա՝ ինչ անեմ՝ դատարանն ինձ ա հավատալու: Էդպես էլ կա. ինչ միջնորդում եմ դատարանը մերժում ա»:

Ամբաստանյալը մի շարք միջնորդություններ ևս ներկայացրեց, մեղադրողը նշեց, որ նա արդեն աբսուրդի է հասնում:

Դատարանը չհիմնավորված գնահատեց միջնորդությունների մեծ մասը՝ նշելով, որ դատարանը գործը քննում է մեղադրանքի շրջանակներում:

Դատաքննությունն ավարտվեց:

Մեղադրող Գևորգյանը պատրաստ էր մեղադրական ճառին:

Մեղադրողը նշեց, որ Էդգար Վարագյանի մեղքն ապացուցված է մեղսագրված արարքներում, դրանց տրվել է քրեաիրավական ճիշտ գնահատական: Գործի քննության ընթացքում քրեադատարավարական էական խախտումներ թույլ չեն տրվել: Ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և խստացնող հանգամանքներ ի հայտ չեն բերվել:

Դատախազը թվարկեց բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են Վարագյանի մեղավորությունը: Նա միջնորդեց ավազակային հարձակման, երկու մարդու, այդ թվում՝ անչափահասի առևանգման, սեքսուալ բռնի գործողության, բռնաբարության, մեքենա փախցնելու համար մեղավոր ճանաչել Էդգար Վարագյանին ու, պատիժները մասնակիորեն գումարելով, վերջնական պատիժ սահմանել 18 տարի ազատազրկումը:

Վարագյանի շահերի պաշտպան Ա. Ալվանդյանը ժամանակ խնդրեց պաշտպանական ճառին պատրաստվելու համար:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում