2014-ին Վացլավ Հավելի անվան մրցանակը ժյուրիի որոշմամբ տրվել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամադլիին: Այս մասին RIA NOVOSTI-ի հետ հարցազրույցում ասել է Պրահայի Վացլավ Հավելի անվան գրադարանի տնօրեն Մարտա Սմոլիկովը:
«Մարդու իրավունքների համար» Վացլավ Հավեի մրցանակը 2014-ին ժյուրիի որոշմամբ տրվել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամադլիին, որը ներկայումս իր երկրում կալանավորված է: Մրցանակակիրը հայտնի է դարձել այսօր Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակ»,- ասվում է հաղորդագրությունում:







































