Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայանալիք ԲԿՄԱ-ի դեմ հանդիպումից առաջ Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը նշել է, որ հաճելի է, երբ մարդիկ իրենց թիմի խաղն անվանում են տիեզերական:
Հիշեցնենք` թիմերի հանդիպումը կայանալու է վաղը` սեպտեմբերի 30-ին` «Խիմկի Արենա»-ում:
«Հաճելի է լսել, երբ մեր թիմի խաղն անվանում են տիեզերական: Եթե լուրջ խոսենք, ապա հասկանում ենք, որ պետք է շարունակենք ջանասիրաբար աշխատել` բարձր մակարդակը պահպանելու հնարավորություն ունենալու համար»,- Sport Express-ը մեջբերում է Նոյերի խոսքերը:







































