Հարկերի վճարումից խուսափելու վերաբերյալ կասկածները իտալական իշխանություններին ստիպել են մանրամասն ստուգել Prada բրենդի սեփականատերեր Միուչի Պադայի և նրա ամուսնու՝ Պատրիցիո Բերտելիի հաշիվները: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Հետաքննությունն անցկացնում է Իտալիայի հարկային ծառայությունը:
Prada-ի պաշտոնական հայտարարության համաձայն՝ ընկերությունն ու դրա դուստր ձեռնարկությունները մասնակից չեն նման գործունեությանը:







































