Կալիֆոռնիան դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որտեղ օրենսդրորեն բացատրել են՝ երբ է կնոջ «այո»-ն իսկապես «այո» նշանակում: Տեղի օրենսդիր ժողովի կողմից ավելի վաղ հաստատված համապատասխան ակտը կիրակի օրը ստորագրել է նահանգապետ Ջերի Բրաունը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Նոր օրենքի անհրաժեշտությունը թելադրված էր հատկապես նրանով, որ ամենից հաճախ վեճեր են ծագում այն թեմայով, թե իսկապե՞ս բողոքող կինը բռնության զոհ է, իսկ նրան, ում մեղադրում է՝ բռնարար:
Այժմ Կալիֆոռնիայում օրենքով սահմանված է, որ կնոջ լռությունը կամ նրա կողմից դիմադրության բացակայությունը դեռ չի նշանակում՝ «այո». նա կարող է լինել ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ, անգիտակից կամ պարզապես քնած վիճակում: Բայց նաև պարտադիր չէ, որ կինը բարձրաձայն համաձայնություն տա, պարզապես կարելի է գլխով անել կամ առաջ քայլ անել: Ըստ նոր օրենքի՝ այդ քայլերից մեկն անելով՝ կինը, ըստ երևույթին, այլևս չի կարողանա ասել, որ իրեն ճիշտ չեն հասկացել, հետևաբար՝ իրավունք չի ունենա նաև բողոքելու:









































