Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան Եմենում կառուցելու է դաշտային հոսպիտալ: Դրա նպատակը առողջապահության ոլորտում այդ երկրին օգնություն ցուցաբերելն է: Այս մասին նշված է Թուրքիայի պաշտոնաթերթում (Resmi Gazete):
Դաշտային հոսպիտալի ստեղծումը նշված է եղել առողջապահության ոլորտում համագործակցելու մասին ավելի վաղ երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրում: Հոսպիտալը համապատասխանեցվելու է Եմենի կլիմային ու եղանակային պայմաններին:









































