ԱՄՆ-ը և մի շարք դաշնակից երկրներ ավիահարվածներ են հասցրել Սիրիայի գլխավոր գազավերամշակման գործարանին, որը գտնվել է իսլամիստների վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնի ներկայացուցիչ Ռամի Աբդել Ռահմանին:
Նրա խոսքով՝ գրոհայիններից ոչ ոք չի զոհվել, կան մի քանի վիրավորներ: Ավելի վաղ ԱՄՆ-ն ու միջազգային կոալիցիոն ուժերն ավիահարվածների օգնությամբ ոչնչացրել էին Սիրիայի տարածքում գտնվող 3 նավթավերամշակման գործարաններ, որոնք եղել են «Իսլամական պետության» իշխանության տակ:







































