Ամերիկացի 10 զինվորականներից 7-ը դեմ է Իրաքում անվտանգության ուժերի աջակցման համար ցամաքային զորքերի կիրառմանը: Այս մասին են վկայում Military Times-ի անցկացրած հարցումները:
Ավելի քան 70 տոկոսը դեմ է արտահայտվել «Իսլամական պետության» դեմ պայքարում ցամաքային զորքերի կիրառմանը՝ հայտնում է Time-ը:
ԱՄՆ քաղաքացիական բնակչության շարքում ավելի վաղ անցկացված հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 72 տոկոսից ավելին կարծում է, որ ԱՄՆ-ը վաղ թե ուշ ստիպված կլինի Իրաքում և Սիրիայում ցամաքային զորքեր կիրառել՝ չնայած այդ միջոցին դիմելուց Օբամայի հրաժարվելուն:
Շատերը կասկածում են, թե ամերիկյան բանակին հաջողվել է ինչ-որ բանի հասնել Իրաքում իր ռազմական գործողություններով:
Ամերիկացի զինվորականների մոտ 60 տոկոսն ասել է, որ իրաքյան պատերազմը հաջող չէր, և միայն 30 տոկոսն է եղել հակառակ տեսակետին:
Հարցմանը մասնակցել է 2200 մարդ:









































