«Գորիսում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակելով՝ Սերժ Սարգսյանը ապացուցեց, որ իր սիրելի հենարան ՀՀԿ-ի գործունեության շարժիչ ուժը կրիմինալն է եւ Հայաստանում ազգային անվտանգությունը, ոստիկանությունը, դատարաններն ու դատախազությունը սպասարկում են կրիմինալի շահերը, և իր իշխանությունը երկարացնելու նպատակով նախաձեռնած սահմանադրական փոփոխությունը պետք է անցկացնի կրիմինալի աջակցությամբ»: Այս մասին Կապանում մեկնարկած եռյակի համատեղ հանրահավաքի ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Դավիթ Մաթևոսյանը: