Travel.ru-ի փոխանցմամբ՝ ոչ վաղ անցյալում Անթալիայի զբոսաշրջային վարչակազմի պատվերով Ստամբուլում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ տնտեսող զբոսաշրջիկները՝ բեքփեքերները, Թուրքիայի համար համարվում են ավելի «շահավետ» հյուրեր:
Վերջիններս ավելի շատ ժամանակ են անցկացնում երկրում և հանգստի վրա ավելի շատ գումար են ծախսում, քան ուղեգրով ժամանած զբոսաշրջիկները: Բեքփեքերները նախընտրում են պարզապես ճամփորդել ինքնուրույն՝ առանց տուրօպերատորների ծառայությունների: Նրանց է բաժին ընկնում զբոսաշրջային ճամփորդությունների համաշխարհային ծավալի մինչև 30 տոկոսը:
Բեքփեքերները հիմնականում երիտասարդ անձինք են: Բեքփեքինը բավական տարածված է Գերմանիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Նոր Զելանդիայում: Նրանք իրենց բյուջետային արշավների համար ամենահանրաճանաչ երկրներ են համարումԱվստրալիան, Նոր Զելանդիան, Վիետնամն ու Թաիլանդը:
Ոչ վաղ անցյալում այդ ցանկը համալրել է նաև Թուրքիան: Բեքփեքերները թռչում են բյուջետային ավիաընկերություններով, երկրում երթևեկում են հասարակական տրանսպորտով, ապրում են հոսթելներում կամ տեղաբնակների տներում, սնվում են պարզ ճաշատեսակներով և այլն: Այնուամենայնիվ, անգամ այդպիսի տնտեսված ճամփորդությունները երկրին բերում են զգալի եկամուտ:
Թուրքիայում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ բեքփեքերները երկրում հյուրընկալվում են 2.6 անգամ ավելի շատ ժամկետով, քան՝ սովորական զբոսաշրջիկները (մոտ 12 օր երկրի տարբեր շրջաններում և առանձին 6 օր Ստամբուլում): Բեքփեքերները Թուրքիայում անցկացնում են երկու շաբաթից ավելի: Եվ երկրորդ՝ դրա շնորհիվ նրանք ճամփորդության վրա ծախսում են ոչ պակաս գումար, քան սովորական զբոսաշրջիկները:
Միջին հաշվարկով՝ յուրաքանչյուր ինքնուրույն ճամփորդ Թուրքիայում ծախսում է 972 դոլար: Հետազոտության ժամանակ հարցերին պատասխանել է աշխարհի տարբեր երկրներից Ստամբուլ ժամանած ավելի քան 800 բեքփեքեր:









































